Պատմություն/Հասկացությունների բացատրությունը

Տալ հասկացությունների բացատրությունը`

Աբսոլյուտիզմ-Ծագում է լատիներեն «բացարձակ» բառից: Հաճախ անվանում են նաև բացարձակ միապետություն: Միապետի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ, արքայի կամքը օրենք է: Չկա սահմանադրություն: Այս առումով հատկանշական են Լուի XIV–ի խոսքերը. «Պետությունը ե՛ս եմ»:

Ազատական (լիբերալ)-Ծագում է լատիներեն «ազատ» բառից: Հասարակական շարժում, որ ձևավորվել է XIX դ. սկզբին, սակայն ծաղկել է նույն դարի երկրորդ կեսին: Դեմ էր հասարակական ցնցումներին և հեղափոխություններին: Կողմ էր աստիճանական և նպատակասլաց բարենորոգումներին: Նպատակն էր սահմանադրական կարգի և ժողովրդավարության ստեղծումը:


Ազգայնականություն(նացիոնալիզմ)-Ծագում է լատիներեն «ազգ» բառից: Գաղափարախոսություն և շարժում, որը ազգի բարգավաճումը և բարեկեցությունը համարում է առաջնային: Փոքր ազգերի համար ազգայնականությունը՝ պաշտպանության միջոց է՝ ընդդեմ մեծ ազգերի ճնշումների: Ազգայնականությանը հակադիր դրսևորումն ազգայնամոլությունն է, որը սեփական ազգից բացի՝ չի հանդուրժում այլ ազգերի:


Անձի անձեռնմխելիություն-Լուսավորականների հռչակած` մարդու բնական իրավունքներից մեկը: Մարդու նկատմամբ չպետք է կիրառել որևէ բռնություն, եթե օրենքով ու դատարանով ապացուցված չէ նրա մեղքը:

Արդյունաբերական հեղաշրջում — Արտադրության մեքենայացման գործընթաց, որն սկսվեց XVIII դ. 60-ական թթ.: Մանուֆակտուրային փոխարինելու եկավ մեքենագործարանային արտադրությունը: Գիտության և տեխնիկայի նվաճումներն սկսեցին լայնորեն ներդրվել արտադրության մեջ:

Արևելյան հարց – Միջազգային դիվանագիտության հիմնախնդիր՝ կապված Օսմանյան
կայսրության հետագա ճակատագրի հետ: Վերջինիս թուլացման և քայքայման պայման- ներում արդիական դարձավ հպատակ ազգերի ազատագրության և սեփական պետու- թյունների ստեղծման հեռանկարը: Դրանից օգտվելով՝ մեծ տերություններն աշխատում էին օսմանյան Թուրքիան վերածել կիսագաղութի: Հարցն առաջացել է XVIII դ. վերջին: Դրա բաղկացուցիչ մասն էր նաև Հայկական հարցը:

Դաշնություն (ֆեդերացիա) — Ծագում է լատիներեն բառից: Առանձին պետությունների և պետական կազմավորումների միություն է: Դաշնության անդամները պահպանում են իրենց իրավունքների մի մասը: Ունեն տեղական սահմանադրություն, խորհրդարան, կառավարություն և դատական համակարգ: Սակայն դրանք ենթակա են դաշնային սահմանադրությանը և կառավարման մարմիններին: Առկա է ընդհանուր քաղաքացիություն: Դաշնային պետության օրինակ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Բրազիլիան և այլն:

Դոմինիոն — Լատիներեն «տիրույթ» բառից է: Բրիտանական գաղութային համակարգում երկիր, որն ուներ ներքին լրիվ ինքնավարություն, սակայն ենթարկվում էր անգլիական թագին:


Ենիչերի — Թուրքերեն` «նոր զորք»: Օսմանյան հետևակային զորամասեր: Դրանք ստեղծ
վում էին մանկահավաքների միջոցով: Այսինքն՝ մանուկ հասակում ծնողներից (հիմնականում քրիստոնյա) խլում էին զավակներին, դարձնում իսլամի մոլեռանդ զինվոր:

Երիտթուրքեր 
— Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ:
1889 թ. ստեղծել են «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Իրենց շուրջ համախմբել են հայկական, արաբական, հրեական, հունական ընդդիմադիր ուժերը և 1908 թ. կատարել պետական հեղաշրջում: Հռչակել են ժողովրդավարական ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից` ներկայանալով իբրև ազգայնամոլներ: Երազում էին ստեղծել պանթուրքական (համաթուրքական) տերություն՝ Բոսֆորից մինչև Միջին
Ասիա: Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին՝ հայությունը: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը:

Եռյակ դաշինք — 1879-1882 թթ. Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրերի արդյունքում ստեղծված դաշինք՝ ուղղված Մեծ Բրիտանիայի,
Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ:

Եռյակ միություն (Անտանտ) — Անգլիայի և Ֆրանսիայի միջև 1904 թ. կնքված ռազմաքաղաքական դաշինք, որին 1907 թ. միացավ Ռուսաստանը:

Թանզիմաթ — Ծագում է արաբերեն «բարենորոգում» բառից: Օսմանյան կայսրության այս բարենորոգումներն ընդգրկում էին 1839-1870–ական թթ.: Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ: Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն, անձի, գույքի անձեռնմխելիություն, խղճի (կրոն) ազատություն, հավասար հարկեր: Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերության անկումը: Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվեցին:

Ընկերային (սոցիալական) ապահովագրություն — Պետության, ձեռնարկատերերի և աշխատավորների մուծումների հաշվին ստեղծվում է հիմնադրամ, որից աշխատավորներին
նյութական օժանդակություն (թոշակ) է հատկացվում հիվանդության և ծերության դեպ
քում: Այս համակարգը զարգացած երկրներում տարածում է գտել XIX դ. երկրորդ կեսից:x

Ապրիլի 17

Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/

1. Ինչ բարեփոխումներ իրականացվեցին 19-րդ դարի 2-րդ կեսին Ռուսաստանում։ Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը։ Արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում։

Ալեքսանդր II կայսրը իրականացրեց բազմաթիվ բարեփոխումներ, ամենանշանավորը 21 միլիոն ճորտերի ազատումն էր։
1861 թվականի գյուղացիական կանոնադրություններով ճորտերը ազատ արձակվեցին, ինչը համարվում է 19-րդ դարի Ռուսաստանի պատմության ամենանշանակալի իրադարձությունը։ Դրանով սկիզբ դրվեց հողատեր ազնվականների մոնոպոլ իշխանության վերջին։ 1860-ական թվականներին իրականացվեցին այլ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, որոնք բարձրացրեցին Ռուսաստանի կառավարության վստահությունը ժողովրդի և միջազգային կառույցների մոտ։ Էմանսիպացիան բերեց քաղաքներում աշխատուժի առաջարկի մեծացման, արդյունաբերությունը սկսեց զարգանալ, միջին խավը մեծացավ։

Մի խումբ հայրենասեր հայեր ցանկանում էին Ռուսաստանի հովանու տակ ստեղծել Արևելյան Հայաստանի ինքնվարություն ։ Հայաստանը պետք է ունենար իր դրոշը , զինանաշանը , օրենքները ։ Բայց Ռուսաստանը իհարկե չընդունեց դա ու հայերի նկատմամբ սկսեց ճնշումներ անել ։
Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը վատ էր ու ճնշված , նրանք ոչ մի իրավաունք չունեին ։



2. Թվարկեք երեք հոսանքները։ Ներկայացրեք արևմտահայ սահմանադրական շարժումը։ Որոնք էին Զեյթունի 1862 թ․ ապստամբության պատճառները։

XlX դ երկրորդ կեսին Եվրոպայում տեղի ունեցող հեղափոխությունները ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության և քաղաքական կյանքում: Հայ մտավորականներին հուզում էր հայ ժողովրդի ազատագրության, եկեղեցու, հայոց լեզվի և Հայաստանի ապագայի խնդիրները: Այդ պատճառով սկսեցին ձևավորվել քաղաքական հոսանքներ, դրանցից էին պահպանողականությունը, ազատականությունը և ազգայնականությունը: Պահպանողականության ներկայացուցիչները ցանկանում էին վերականգնել հայոց թագավորությունը, պահպանել հայ եկեղեցու դերը, հին հայերենը՝ գրաբարը, հայ նահապետական բարքերը: Պահպանողականները համոզված էին, որ հայ ժողովուրդի ապագան ազգային արժեքների պահպանության մեջ է և դեմ էին եվրոպական արժեքների ընդօրինակմանը:
Ազատականները մեծարում էին եվրոպական ազատական գաղափարները: Նրանք պայքարում էին, որպեսզի փոխեին հասարակական և մշակութային կյանքը, ավանդական դպրոցն և եկեղեցին: Ազատականները միշտ քննադատում էին հին նահապետական բարքերը, իսկ ամենասուր քննադատությունը արվում էր եկեղեցու պաշտպանների վերաբերյալ: Նրանք չէին գնահատում հայ եկեղեցու ազգային-մշակույթի դերը: Ազատականները պահանջում էին ժողովրդից, որպեսզի հրաժարվեին գրաբարից և խոսեն այնպիսի մի լեզվով, որ հասանելի լինի ամբողջ աշխարհին: Ազգայնականության ղեկավարն էր մեծ ժողովրդավար Միքայել Նալբանդյանը: Նալբանդյանը համոզված էր, որ հայ և եվրոպական արժեքային համակարգը համապատասխանեցնելու համար պետք է լուծվի ապստամբության ճանապարհով: Նա եղավ ազգային հեղափոխական ժողովրդական ուղղության հիմնադիրը: Ազգայնականները ողջունում էին Զեյթունի 1862 թ ապստամբությունը և իրենց օգնությունը առաջարկեցին զեյթունցիներին: Ազգայնականների գաղափարը տարածվեց հայ ժողովրդի մեջ 1880-ականներին և այստեղից էլ առաջացան ազգային կուսակցություններ:

1860 թվականի ազգային սահմանադրությունը  արևմտահայերի  կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն է։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860 թվականի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով այն վավերացրել է միայն 1863 թվականի մարտի 17-ին։ 1853 թվականին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը , Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857 թվականին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։


1862թ․ ամռանը՝ Մարաշի նորանշանակ Ազիզ փաշայի սադրանքով Զեյթունի հայ և մահմեդական բնակչության միջև ծագեցին հողային վեճեր։ Իսկ հուլիսի վերջին դրանց հետևեց նաև հրետանիով զինված օսմանյան 12-հազարանոց զորքի և չերքեզական, թուրքմենական և թուրքական միացյալ հարձակումը։ Թշնամու գերակշիռ ուժերի ճնշման տակ շրջակա գյուղերի բնակչությունը նահանջեց և կենտրոնացավ Զեյթուն գյուղաքաղաքում։ Ապստամբությունը գլխավորում էին Շովրոյան, Սուրենյան, Յաղուրյան և Նորաշխարհյան տոհմերի իշխանները․ ընդհանուր ղեկավարությունը ստանձնում էր Մկրտիչ Յաղուբյանը։ Օգոստոսի 2-ին Ազիզ փաշայի զորքերը մի քանի ուղղություններով լայնածավալ գրոհ ձեռնարկեցին Զեյթունի վրա։ Թուրքերի բոլոր գրոհները հետ մղվեցին։ Զեյթունցիները հաճախ թակարդ էին սարքում և մեծ թվով կորուստներ պատճառում հակառակորդին։ Թուրքերը կորցնելով 2000 մարդ և իրենց ունեցած հրանոթները, դիմում են փախուստի։ Լեռնականների կորուստը կազմում էր մոտ 600 մարդ։
Ազիզ փաշային փոխարինած Աշիր փաշան պաշարում է լեռնագավառը։ Նապոլեոն III կայսեր անունից Ֆրանսիայի դեսպանը պահանջում է դադարեցնել լեռնագավառի պաշարումը։ Բարձր դուռը, վախենալով եվրոպական միջամտությունից, գնում է փոխզիջման։ Հաշտության կնքմանը նպաստում է նաև հայոց պատրիարքը, որին անհանգստացրել էր հայերի՝ կաթոլիկություն ընդունելու պատրաստակամությունը։
Զեյթունի 1862թ․ պստամբությունը խոշոր ազդոցություն ունեցավ հայ ազատագրական շարժման հետագա ընթացքի վրա։

3. Որ պատերազմի հետ կապված, որ պայմանագրերով միջազգային դիվանագիտության մեջ մտավ հայկական հարցը։

1878թ․ փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում կնքվեց ռուս֊թուրքական հաշտության պայմանագիր, որով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Ալաշկերտն ու Բայազետը և Սև ծովի առափնյա շրջանները։ Կարինը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան տերությանը, և այստեղ ապրող հայ բնակիչները նորից հայտնվում էին թուրքական վրեժխնդրության վտանգի առջև։ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16֊րդ հոդվածով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպվեց հայկական հարցը։ Դրանով սուլթանական կառավարությունը պարտավոր էր Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը։
1878թ․ հունիսին Բեռլինում գումարվեց վեհաժողով՝ ռուս թուրքական հաշտության պայմանները քննարկելու նպատակով։ 16-րդ հոդվածի փոխարեն Բեռլինի պայմանագրում մցվեց 61-րդ հոդվածը։ Այն նույնպես թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը, բայց բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա։ Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում գրաված տարածքներից։ «Հայաստան» հասկացության փոխարեն պայմանագրում հայտնվել էր «հայաբնակ մարզեր» բառակապացությունը։ Ռուսաստանին էին մնում միայն Կարսն ու շրջակայքը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային։

4. Թվարկեք հայտնի խմբակները։ Պարզաբանեք ազգայյին կուսակցությունների ստեղծման անհրաժեշտությունը։

1780-80-ական թվակաների զատագրական պայքարը արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ էր ստեղծել ազատագրական խմբակներ՝ կուսակցություններ

  • Արմենակյան կուսակցությունը ստեղծվեց 1885թ Վասպուրականի Վան քաղաքում, երեք ազգային գործիչներ կողմից (Խրիմյան, Պորտուգալյան, Ավետիսյան)։ Արմենականների հիմնական նպատակն էր արևմտահայության ազատագրումը և հայկական հարցի լուծումը։
  • Հնչակյան կուսակցությունը ստեղծվել է 1887թ․ Եվրոպայում սովորող մի շարք հայ ուսանողների կողմից (Ավետիս Նազարբեկյան,Ռուբեն Խանազատ,Մարո Վարդանյան)։ Նրանք հայկական հարցի լուծումը տեսնում էին հայրենիքի առանձին մասերի միավորման, ամբողջական պետականության վերաստեղծման մեջ։ Այդ նպատակով նրանք ցույցեր, զինված ելույթներ էին կազմակերպում Հայաստանում։
  • Հայ հեղափոխական դաշնակցությունը հիմնադրվեց 1890թ․ Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի,Ստեփան Զորյանի կողմից։ Նրանց հիմնական նպատակը ևս Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր։

Հայդուկային շարժումը

Սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունալի վարչակարգի պատճառով ստեղծվեց հայդուկային կամ ֆիդայինների շարժումը։ Ֆիդաինները վրիժառուներ էին, որոնք ապրում էին հեռավոր անտառներում, լեռներում և խմբերով պայքար ծավալում թուրքերի ու քրդերի դեմ։ Առաջին ֆիդայիններից էին՝ Մարգար Վարժապետը, Արաբոն, Թորոս Ծառուկյանը, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, Հրայր Դժոխքը, Անդրանիկ Օզանյանը։

Հրայր Դժոխք կամ Ուրվական   (Արմենակ Մամբրեի Ղազարյան) եղել է  հայդուկապետ, ռազմական տեսաբան, Արևմտահայ ազատագրական պայքարի մեծագույն ղեկավարներից մեկը, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։

5. Ով էր հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը։
Ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը Թալեաթ Փաշան էր։

Զեյթունի հերոսամարտ

1895 թ․ հոկտեմբերին թուրքերի դեմ մարտեր սկսեցին Զեյթունում։ Ղազար Շովրոյանի և Գարուն Աղասու գլավորությամբ զեյթունցիները զինթափեցին թուրքական կայազորը, գրավեցին պահակտունը և մեծ քանակությամբ զինամթերք։ Շուտով Զեյթունի վրա շարժվեց թուրքական երկու բանակ, և մինչև դեկտեմբերի 13 տևած մարտերում ծանր կորուստներ կրելով՝ թուրքերը նահանջեցին։ Մեծ տերությունների միջնորդությամբ 1896թ․ հունվարի 30֊ին Հալեպում կնքվեց հաշտություն հայերի և թուրքերի միջև։ Թուրքերը պարտավորվեցին զորքերը հետ քաշել Զեյթունից։ Բռնություններ չգործադրել ապստամբության մասնակիցների նկատմամբ, երաշխավորել նրանց գույքի ապահովությունը։ Զեյթունում կառավարիչը պետք է լիներ եվրոպացի, իսկ պաշտոնյաները՝ հայեր։ Փոխարենը հնչակյան գործիչները պարտավորվում են զենքը հանձնել և եվրոպացի դիվանագետների օգնությամբ հեռանալ Զեյթունից։

Վանի Հերոսամարտ
Ինքնապաշտպանական կռիվներ տեղի ունեցան նաև Վանում։ 1896թ․ հունիսի 3-ին թուրքական ուժերը ներխուժեցին քաղաք։ Հայերը՝ Մկրտիչ Ավետիսյանի գլխավորության կատաղի դիմադրություն ցույց տվեցին։ Վանում ևս եվրոպացիների միջնորդությամբ հաշտություն կնքվեց։ Թուրքական իշխանությունները խոստացան պաշտպաններին թույլատրել անարգել անցել Պարսկաստան։ Սակայն դրժեցին իրենց խոստումը և Պարսկաստանի սահմանագլխին հարձակվեցին վանեցիների վրա։ Վանում և շրջակայքումում թուրքերը սպանեցին մոտ 20000 մարդու, ավերեցին մի շարք շինություններ և ոչնչացրեցին բազմաթիվ ձեռագրեր։

Սասունի հերոսամարտ

Ընդհանուր ապստամբությունը նախատեսվում էր սկսվել 1905թ․ ամռանը Սասունում։ Ամբողջ Այսրկովկասում ծավալվում է Սասունին օգնելու շարժում։ 1903թ․ ամռանը Թորգոմի «Մրրիկ» ձիավորների խումբը հասնում է նշանակման վայր։ Նույն տարվա աշնանը Սասունի Գելի Գուզան գյուղում ստեղծվում է ինքնապաշտպանության ղեկավար մարմին՝ Անդրանիկի գլխավորությամբ, որի անդամներ էին Մուրադը, Սմբատը, Սեպուհը։ 1904թ․ գարնանը թուրքական 10000-անոց զորքը և մի քանի հազար զինված քրդեր պաշարում են Սասունը։ Նրանց դիմագրավում են 200 հայդուկներ և 1000 զինված սասունցիներ։ Ապրիլի 1-ին թշնամին միաժամանակ հարձակվում է հարավային և հյուսիսային կողմերից։ Թուրքական հրամանատարությունը առաջարկում է հայերին զենքը վայր դնել, սակայն Անդրանիկն ու Հրայրը պատասխանում են, որ զենքը վայր կդնեն միայն մայիսյան բարենորոգումների ծրագրի իրականացման դեպքում։ Ապրիլի 13-ի կատաղի մարտերում զոհվում է Հրայրը։ Ապրիլի 22-ի թշնամին միայն մեծ զոհերի գնով է կարողանում գրավել Գելի Գուզանը, սակայն կռիվները շարունակվում են մինչև մայիսի կեսերը։ Սասունի 1904 թ․ ապստամբությունը ավարտվեց հայերի պարտությամբ։

Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

Առաջադրանք 2

Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/

Հայոց պատմություն ,Էջ 186-187, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

Մարտի 4-10-ը

Առաջադրանք 1

Դասարանական

Առաջին աշխարհամարտի ավարտը, հետևանքները/143-149/

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
    1917թ․ սկզբին Ռուսաստանում տնտեսության անկումը աղետալի չափերի հասավ։ Սկսվեցին հուզումներ, որոնք փետրվարի վերջին վերաճեցին ժողովրդվարական հուշկու հեղափոխության։ Ռոմանովների միապետությունը տապալվեց։ Ստեղծվեց գործադիր իշխանության նոր մարմին՝ ժամանակավոր կառավարություն։ Ստեղծվեցին նաև իշխանության ընտրովի մարմիններ՝ բանվորնեերի, զինվորների և գյուղացիների պատգամավորների խորուրդներ, որոնք վերահսկում էին ժամանակավոր կառավարության գործունեությունը։ Շուտով Ռուսաստանը շռչակվեց ժողովրդավարական հանրապետություն։ Սակայն ժամանակավոր կառավարությունը չլարողացավ լուծել երկրի հիմնախնդիրները։ Օգտվելով դրանից՝ ծայրահեղ մարկսիստների կուսակծությունը (բոլշևիկներ) 1917թ․ հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7) տապալեց ժամանակավոր կառավարությանը։ Նույն օրը հրավիված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը Ռուսաստանը հռչակեց խխորհրդային հանրապետություն։ Բոլշեվիկները ստեղծեցին նոր կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ՝ իրենց առաջնորդ լենինի գլխավորությամբ։ Բոլշեվիկները խնդիր էին դրել ռուսաստանում կառուցելու սիցիալիստական հասարակություն։ Նրանք ծրագրել էին նաև հրահրել համախարհային հեղափոխություն և սոցիալիստական կարգեր հաստատել աշխարհի շատ երկրներում։
  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
    1917թ․ ապրիլի 26-ին հրապարակվեց ժամանակավոր կառավարության վորոշումը արևմտյան հայաստանի և գրավված մյուս վայրերի կառավարման մասին։ Առաջին անգամ Օսմայան կայսրությունից նվաճված հայկական տարածքները միավորվեցին որպես առանձին միավոր՝ թուրքահայաստան անունով, որը կազմված էր էրծրում խլուս և վան մարզերից։ Արևմտահայաստանը կառավարելու էր գեներալ֊կոմիսարը, որի քաղաքացիական գծով տեղակալ նշանակվեց Հակոբ Զավրյանը։ Ռուսական նոր իշխանությունը սկսեց հայկական մարծեերում հայանպաստ քաքականություն իրականացնել ի տարբերություն ցարիզմի։
  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:
    Երևանում 1917թ․ մայիսին կայացավ արևմտահայերի առաջի համագումարը։ Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական հարցերի վերաբերյալ ընդունեցիին կարևոր որոշումներ։ Ընտրվեց ղեկավար մարմին՝ արևմտահայ ազգային խորհուրդ, որի նախագահն էր Վահան Փափազյանը։ Էրզրում ում վանում և խնուսում։ Ձևավորվեցին արևմտահայ ազգային խորհրդի տեղական մարմիններ, որոնք 1917թ․ ընթացքում մեծ գործ կատարեցին ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցնելու ուղղությամբ։

    1917թ․ աշնանը թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը։ Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի պաշտպանության և Հայկական ազգային զորամասերի ստեղծմանն մասին։ Համագումարի ավարտից հետո ձևավորվեց 15 հոգանոց մարմին՝ հայոց ազգային խխորհուրդը, որը հայտնի նաև արևելահայ ազգային խորհուրդ անունով։ Խորհրդի նախագգահն էր Ահարոնյանը իսկ քարտուղարը՝ աղբալայանը։ Հայոց ազգայիին խորհուրդը դարձավ հայության կենսական խնդիրնեը տնորինող գլխավոր մարմինը։
  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
    Կովկասի հայաբնակ քաղաքներում և հայաստանի վարչական կենտրոներում ձևավորվեցին խորհրդի տեղական մարմիններ։
    Հայոց ազգայիին խորհուրդը դարձավ հայության կենսական խնդիրնեը տնորինող գլխավոր մարմինը։
  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:
    Ցարիզմը անդրկովկասում անարդարացի սահմանաբաժանում էր կատարել։ Հետ փետրվարյան ժամանակաշրջանում վրացի, հայ և թաթար քաղաքական ուժերը փորձեցին շտկել այդ աղավաղված քարտեզը։ Այդ գործում ամենից ավելի շահագրգրված էին հայերը քանի, որ նրանք բոլորից շատ էին տուժել ինքնակալության գաղության քաղաքականությունից։ 1917թ․ հրապարակ եկավ անդրկովկասի վարչական սահմանափոխության վերաբերյալ կառավարական ծրագիր։ Ըստ դրա հայաբնակ գավառներից կազմվելու էին 3 հայկական նահանգներ՝ Երևանի, Ալեքսանդրապոլի և Գանձակի՝ 6400 կմ2 գտտարածքով։ Արևելահայերի համագումարը հավանություն տվեց այդ ծրագրին սակայն այդ ծրագիրը այդպես էլ չիրաագործվեց։

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստանում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
    1917թ․ հոկտեբերի 25-ին (նոյեմբերի 7) բոլշևիկները Պետրոգրադում իրականացրեցին պետական հեղաշրջում։ Լենինի գլխավորությամբ ստեղծվեց նոր կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ։ Այսրկովկասում գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը և երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ։ Այն հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917թ․ նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որի արդյունքում նոյեմբերի 15-ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց անդրկովկասիան կոմիսարիատ։ Սակայն նոր գործադիր մարմինը չկարողացավ կարգավորել երկրամասի ներքին կյանքը։ Վատթարացան ժողովրդի կենսապայմանները, համատարած բնույթ ընդունեցին ավազակությունը, կողոպուտը և ազգամիջյան բախումները։
  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:
    Անդրկոմիսարիատը հաշտության բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917թ․ դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրվեց զինադադարի համաձայնագիր։ Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուս֊թուրքական ճակատը փլուզվեց։ Ռուսական զորքը լքեց ճակատը, իսկ ազգային զորամասերը դեռ նոր էին ձևավորվում և ճակատ չէին հասել։ 1917թ․ դեկտեմբերի վերջին ճակատի Արևմտյան Հայաստանի հատվածում մնացել էր ընդամենը 17000 մարտիկ։
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
    1917 թ․ դեկտեմբերի 29-ին Խորհրրդային Ռուսաստանի կառավարությունը ընդունեց «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը, ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ։ Այդ հանձնաժողովն էլ կազմեց հրովարտակի նախագիծը, որով բոլշևիկյան կառավարությունը ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը։ Դրա համար առաջարկվում էր ռուսական զորքերը դուրս բերել Արևմտյան Հայաստանից, ստեղծել հայկական ժողովրդական միլիցիա, բռնագաղթված հայերին վերադարձնել հայրենիք։ Փասատցի դա նշանակում էր Արևմտյան Հայաստանը վերադարձնել Թուրքիային, որովհետև զորքերի դուրս բերումը նշանակում է անպաշտպան թողնել երկրամասը։ Հրովարտակի դրական նշանակությունը այնն էր, որ Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը։
  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
    Խորհրդային կառավարությունը հարաբերությունները խզելով Անտանտի դաշնակից երկրների հետ՝ Բրեստ֊Լիտովսկում 1917թ․ դեկտեմբերի 2-ին զինադադար կնքեց Քառյակ միության հետ և սկսեց հաշտության բանակցություններ։ Շուրջ 3 ամիս ձգված բանակցություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918թ․ մարտի 3-ին Բրեստ֊Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով։ Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից։ Հաշտության 4-րդ հոդվածի և ռուս֊թուրքական լրացուցիչ պայմանագրի համաձայն Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից ու Անդրկովկասից, ինչպես նաև զորացրել հայկական զորամասերը։ Այսպիսով Բրեստ֊Լիտովսիկի պյամանագրով ոտահարվեցին հայ ժողովրդի իրավունքները։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար

1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ

Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/

Իրադրությունը Երզնկայում

Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Ամփոփիչ առաջադրանք


1.Առաջին աշխարամարտի պատճառները, ընթացքը, ավարտը և հետևանքները
Պատճառը՝ Ավստրո Վենգրիան պատերազմ հայտարարեց Սերբիային երբ Ֆրանց Ֆերձինանտին սպանեցին, այն ու հետև Սերբիաի կողմնակիցը Ռուսաստանն էր, որի կողմնակիցը Ֆրանսիան եր որի կողմնակիցը Մեծ Բրիտանյան էր,
իսկ Ավստրո Վենգրիայի կողմնակիցը ԳԵրմանիան էր
Օսմանյան կայսրություն. Պատերազմի պարտությունից հետո Օսմանյան կայսրությունը կորցրեց իր ունեցվածքի մեծ մասը
Ավստրո-Հունգարիա. Պատերազմի ավարտին կայսրությունը բաժանվեց մի քանի նոր ազգային պետությունների
Ռուսական կայսրություն. 1917 թվականի հեղափոխությունները հանգեցրին ցարական վարչակարգի անկմանը և Ռուսաստանի հետագա դուրս գալուն պատերազմից
Լեհաստան. Պատերազմի արդյունքում Լեհաստանը վերականգնեց իր անկախությունը ավելի քան հարյուր տարվա պառակտումից և պետականության կորստից հետո:
Չեխոսլովակիա. Նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքում ստեղծվեց նոր պետություն.
Ֆինլանդիա. Ռուսական հեղափոխությունից հետո Ֆինլանդիան հայտարարեց իր անկախությունը Ռուսական կայսրությունից:
Էստոնիա, Լատվիա, Լիտվա. Այս երկրները նույնպես հայտարարեցին իրենց անկախությունը Ռուսաստանից և այլ կայսրություններից:

  1. Օտտո Բիսմարկի գերմանիայի միավորման և զարգացման գործում
    Բիսմարկը Պրուսիայի տակ միավորեց բոլոր Գերմանիայի ցեղերը և ստեղծեց
  2. Ափսսոլուտիզմ – Ափսսոլուտիզմ միապետական ​​կառավարման ձև է, որը բնութագրել է մի շարք եվրոպական երկրներ 16-18-րդ դարերում։ Ափսսոլուտիզմ պայմաններում միապետը բացարձակ իշխանություն ունի
    Իմպերիալիղմ – Իմպերիալիզմը երկրների կամ պետությունների քաղաքականությունն է, որի նպատակն է ընդլայնել իրենց ազդեցությունը, տարածքը և վերահսկողությունը այլ ազգերի կամ ժողովուրդների վրա իրենց սահմաններից դուրս:
    ԱՄՆ հրչակագիրը –
    Վիեննայի ՎԵհաժողով – միջազգային դիվանագիտական ​​կոնֆերանս էր, որը տեղի ունեցավ 1814-1815 թվականներին։ Նրա պայմաններում Ֆրանսիայի նախկին դաշնակից Դանիան Նորվեգիան կորցրեց Շվեդիային։ Իտալիայում
    վերականգնվեց Պապի իշխանությունը պապական պետությունների վրա, և երկու Սիցիլիաների թագավորությունը վերադարձվեց Բուրբոններին։ Կազմավորվեց նաև Գերմանիայի Համադաշնությունը։

Փետրվարի 18-25

Պատմական նախադրյալները

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի  կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին (Բոսֆորից  մինչև Ալթայ)։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։ Այս ամենից ելնելով՝ ծրագրի իրականացման ճանապարհին հայ բնակչությունը դիտվում էր որպես հիմնական խոչընդոտ։

1908 թվականին երիտթուրքերի հեղափոխության և սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության արդյունքում վերականգնվեց Սահմանադրությունը, որը հավասար իրավունքներ էր սահմանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։ Սակայն այս գաղափարախոսությունը ընկրկում էր պանթյուրքիզմի ագրեսիվ գաղափարախոսության և իսլամական դոկտրինի առջև։ Իր հերթին իսլամական գաղափարախոսության դիրքերը խարխլում էին շիական Պարսկաստանի առկայությունը և Իթթիհաթի ղեկավարների աթեիստական աշխարհայացքները։ Երիտթուրքերի ամենակարկառուն գաղափարախոսը սոցիոլոգ և բանաստեղծ Զիա Գյոքալփն էր, որը ձևակերպեց սկզբունքներ, որոնցով Օսմանյան կայսրությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Այս սկզբունքները ներառում էին թուրքախոս մուսուլմաններով բնակեցված Թուրան երկիրը, ընդ որում Թուրանի տարածքը պետք է ընդգրկեր թուրքական էթնոսի ողջ արեալը։ Փաստացի ոչ թուրքերին ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքացիական հասարակությունից բացառող այս ըմբռնումը ընդունելի չէր հայերի և Օսմանյան կայսրության այլ ազգային փոքրամասնությունների համար։ Կայսրության հիմնական բնակչության համար ամենից հարմար պանթյուրքիզմը՝ որպես հիմնական գաղափարախոսություն, մի քանի տարիների ընթացքում ընդունվեց Իթթիհաթի բոլոր ղեկավարների կողմից։ Առաջին հերթին կրոնապես ինքնորոշված հայերը թյուրիմացաբար գտնում էին թյուրքիզմը որպես չարյաց փոքրագույն, քան իսլամը։ 1912 թվականի բալկանյան պատերազմի ժամանակ հայերը մեծամասնությամբ հակված էին օսմանիզմի գաղափարախոսության կողմը, իսկ հայ զինվորները, ավելի քան 8 000 կամավորներ, որոշիչ դեր էին խաղում թուրքական զորքերում։ Ըստ անգլիական դեսպանի վկայությունների՝ բազմաթիվ հայ զինվորներ ցուցաբերում էին բացարձակ խիզախություն։
Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան։ Սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ։ Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։

Ըստ որոշ աղբյուրների` Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, որոնց որոշումներում կարևորվում էր հայերի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որի իրագործումն էլ կլուծեր հետևյալ խնդիրները՝

  1. միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին,
  2. Օսմանյան կայսրությունը կազատվեր հայ տարրից, դրանով ամբողջ  Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր,
  3. հայերի հարստությունը կդառնար թուրքական պետության սեփականությունը,
  4. ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ ճանապարհ կհարթվեր համաթուրքական գաղափարի իրագործման համար։

    Համագումարում որոշվել էր.
    «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օսմանականացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով»։

    Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար),  էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան  (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։

Երիտթուրքերն իրենց ծրագրերն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը։

Continue reading “Փետրվարի 18-25”

Փետրվարի 18-25, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք.

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

  • Պատմական նախադրյալները
  • Ցեղասպանության կազմակերպումը
  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/
  • Եղեռնի հետևանքները
  • Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/
  • Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ կատարել թարգմանություններ/
  • Հայոց ցեղասպանության ճանաչումը
  • «Նեմեսիս» գործողությունը
  • Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը
  • Քո մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում

Հայ ժողովրդի ցեղասպանության իրականացման մտահղացումը դեռևս վաղուց էին պլանավորել թուրքերը, բայց նրանց համար անհրաժեշտ էր հարմար պահ։ Հարմար պահ եղավ, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը և ողջ աշխարհը զբաղված էր այդ պատերազմով։ Վերջապես եկավ այն պահը, երբ թուրքերը կարող էին իրականացնել Պանթյուրքիզմի գաղափարը, այսինքն բոլոր թուրքալեզու ժողովուրդների համախմբեին իրենց իշխանության ներքո, իսկ քրիստոնյաներին թուրքացնեին։ Հայոց ցեղասպանությունը իրականացրել են 1894 -1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից։ Զանգվածային կոտորածներ տեղի ունեցան այն ժամանակ, երբ Թուրքիայի իշխանության ղեկին կանգնեցին երիտթուրքական  կուսակցության անդամները։ Երիտթուրքերը կազմակերպեցին զանգվածային  ցեղասպանություն 1915-1923 թվականներին։ Նրանք զանգվածային տեղահանության ենթարկեցին և բնաջնջեցին Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը։ Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր գավառներում։ Ինքնապաշտպանական մարտերը հիմնականում ղեկավարում էր Անդրանիկ Օզանյանը։ Այդ մարտերի մի մասը աննշան հաջողություն էր ունենում, մյուսներն էլ կրում էին պարտություններ։ Հերոսամարտերը հաջողությամբ չին կարող ավարտել, քանի որ հայերի դեմ կռվում էին ոչ միայն թուրքական բանակը, այլև քրդական ավազակախմբերը։ Մինչդեռ թուրքական իշխանությունը մինչ ցեղասպանությունը հայ տղամարդկանց պատերազմ ուղարկելու պատրվակով զորակոչեց բանակ, այնուհետև զինաթափեց և սպանեց։ Հայերը կռվում էին քաջաբար, սակայն նրանց թե՛ զենքի պակասը, թե՛ տղամարդկանց քիչ լինելը, չէր կարող հաջողությամբ ավարտին հասցներ մարտերը։ Եղեռնը իր ծանր հետևանքները թողեց հայ ժողովրդի համար։ Հարյուր հազարավոր երեխաներ որբ մնացին և տեղավորվեցին տարբեր երկրների մանկատներում, հայ ժողովուրդը կորցրեց մեկուկես միլիոն հայ, ինչպես նաև Արևմտյան Հայաստան։ Հայերը սփռվեցին ողջ աշխարհով, կորցնելով իրենց զավակներին, հարազատներին, հայրենիքն ու տունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ, սակայն դա որևէ կերպ չի կարելի ասել, թե ինչ որ մեծ ազդեցություն ունեցել է մեզ համար, քանի որ մենք մինչ այժմ ունենում ենք և՛ մարդկային, և՛ տարածքային հսկայական կորուստներ։ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և երբևէ կարծում եմ չի ճանաչի այն։ Նեմեսիս գործողությունը իրականացրել են ՀՅԴ կուսակցության այն անդամները։ Երևանում ՀՅԴ անդամները ժողով կազմակերպեցին 1919թ․-ին և որոշում կայացրեցի երիտթուրք ղեկավարներին մահապատժի ենթարկել։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ղեկավար է եղել՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարոն, իսկ Ֆոնդը ղեկավարել է Ահարոն Սաչագլյան։ Գործողությունը ղեկավարել էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։ Իրականացնողներից եղել են՝ Սողոմոն Թեհլիրյանը, Արամ Երկանյանը, Արշավիր Շիրակյանը և այլոք։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կամ Ծիծեռնակաբերդ, կառուցված է Երևանում՝ Ծիծեռնակաբերդ բլրի վրա։ Հեղինակն է քանդակագործ Վան Խաչատրյանը, ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։ Ամեն տարի ապրիլի 24-ին  հայեր և օտարազգիներ բարձրանում են բարձունքը և ծաղիկներ դնում հավերժական կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում իմ մոտեցումը այ ն է, որ թուրքը երբեք չի փոխվում և նա երբեք ետ չի կանգնի իր պանթյուքիզմի գաղափարից, ուստի չեմ կարծում, որ հայ – թուրքական հարաբերություններ որպես այդպիսին երբևէ կլինեն։ Մենք վերջին տարիներին ականատես եղանք Թուրքիայի վերաբերմունքը հայի նկատմամբ, ինչը ապացուցվեց Արցախյան տեղահանության և մեր զինվորների կոտորածով, անգամ եթե այն իրագործվեց Ադրբեջանի կողմից, որին կարելի է ասել ղեկավարում է Թուրքիան։ Պատերազմել Թուրքիայի հետ հնարավոր չէ, բայց բարեկամական հարաբերություններ առավել ևս հնարավոր չէ նրանց հետ ունենալ, քանի որ մենք ամբողջությամբ կկորցնենք Արևելյան Հայաստանը, ինչի համար կարծես նախադրյալներ արդեն կան և մեր նախնիների հիշատակը մենք կվաճառենք։ Ցավոք պատմությունը կրկնվում է և մենք կարծես կրկին կրկնում ենք մեր սխալները։

Աղբյուրներ՝

Հայոց պատմություն/էջ122-133/, համացանց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Հայագիտական ուսումնասիրություններ/ կարող եք ուսումնասիրել մեկ թեմա/

Հունվարի 29-փետրվարի 4-ը

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։
1850-1860թթ․ Գերմանիայում ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը, և Գերմանիան տնտեսապես միավորվեց։ Բուռն ծաղկում էին ապրում համագերմանական մշակույթն ու գիտությունը։ Վերամիավորման նախաձեռնողը Պրուսիան էր և դրա վարչպետ Օտտո Բիսմարկը։
1866թ․ պրուսական բանակը ջախջախեց Ավստրիային, և ստեղծվեց Հյուսիսգերմանական միությունը՝ բաղկացած 22 պետությունից։
1870-1871թթ․ տեղի ունեցած ֆրանս֊պրուսական պատերազմին պրուսական բանակը փայլուն հաղթանակ տարավ։ 1871թ․ հունվարի 18-ին Վերսալի պայմանագրով հռչակվեց գերմանական տերության ստեղծումը։ Հետագայում ընդունվեց սահմանադրություն, որով ամրագրվում էր նրա դաշնային կառուցվածքը՝ 22 պետություն և 3 ազատ քաղաք։ Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն։ Համագերմանական գործադիր իշխանությունը պատկանում էր կայսրին, ով երկիրը ղեկավորում էր համագերմանական միակ նախարարի՝ կանցլերի միջոցով։ Տերության բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր՝ Ռայխստագը։

Իտալիայի վերամիավորման պայքարը ուներ ազգային֊ազատագրական բովանդակություն։ Պայքարը ղեկավարում էր «Երիտասարդ Իտալիա» գաղտնի ընկերությունը: 1848-1849թթ․ իտալական ազգային հեղափոխությունը պարտվեց, սակայն ազգային վերամիավորման գաղափարները չմարեցին։ 1850-1860թթ․ ծավալվում է արդյունաբերական հեղաշրջումը, և կազմավորվում է համազգային շուկան։ Ավելի տպավորիչ էին մշակութային ձեռքբերումները՝ երաժշտություն, գրականություն և գեղանկարչություն։ Իտալացիները դա անվանում էին Վերածնություն՝ Ռիսորջիմենտո: Ազգային վերամիավորման դրոշակակիրը դարձավ Սարդինական թագավությունը։ Ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդին 1860թ․ իր զորաջոկատով ափ իջավ Սիցիլիայում և կարճ ժամանակում ազատագրեց Իտալիայի ողջ հարավը։ 1861թ․ հրավիրվեց համաիտալական խորհրդարանը, որը հռչակեց իտալական թագավորության ստեղծումը, սակայն Հռոմը և Վենետիկը դեռ նրա կազմում չէին։ Ավստրիայի՝ Պրուսիայից կրած պարտությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց Վենետիկի ազատագրման համար, իսկ Հռոմը Իտալիային միացավ և մայրաքաղաք հռչակվեց ֆրանս֊պրուսական պատերազմից հետո՝ 1871թ․։ Իտալիան նույնպես սահմանադրական միապետություն էր։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։
Օ․ Բիսմարկը Գերմանիայի նշանավոր պետական գործիչ և դիվանագետ էր ու երկրի գլխավոր միավորման դերակատարը։ Նա համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Նա կարճ ժամանակում դարձավ հայտնի քաղաքական դեմք։ Կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով՝ ասպարեզից հեռացնելով բոլոր հակառակորդներին՝ առաջին հերթին Ավստրիային և ֆրանսիային։ «Դարաշրջանի հիմնահարցերը վճռվում են ոչ թե ճառերով և քվեարկությամբ, այլ երկաթով և արյամբ»։

Ջ․ Գարիբալդին Իտալիայի ազատագրական պայքարի նշանավոր գործիչ էր և ազգային հերոս։ 1833թ․ դառնում է «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության անդամ։ 1834թ․ ապստամբության մասնակցելու համար դատապարտվում է մահապատժի, սակայն կարողանում է փախչել։ 1848-1849թթ․ ազգային հեղափոխության հերոսն էր։ 1860թ․ նրա «կարմիր շապիկավորների հազարյակը» կարողացավ ազատագրել Իտալիայի հարավը, ինչը բեկումնային դարձավ երկրի միավորման գործում։ Գարիբալդին ոչ միայն իտալացիների, այլ նաև բոլոր ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար հերոսի կերպար էր և լեգենդ։

Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմություն , էջ 102-106, համացանց

Թարգմանություն

Документальный фильм «Эпоха перемен. Отто фон Бисмарк»

“Железный канцлер” Бисмарк: Плодами революций пользуются проходимцы

15 Железных цитат — Отто Фон Бисмарка

Առաջադրանք 2

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

Ներկայացնել Օսմանյան կայսրությունում   18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 49-51,էջ 119-122/:

Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 51-53, էջ 122-124/:

Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:

Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան,  էջ 119-124, համացանց:

Լրացուցիչ աշխատանք/ Պարտադիր նշել օգտագործված գրականությունը, չորս աղբյուրը պարտադիր/

«20-րդ դարի սկզբին Թուրքական իրականությունը»

1908 Թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ն. Մ.

ՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, ԿարինՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, Կարին

Թարգմանություն- Հեղափոխությունների պատմություն: Երիտթուրքեր

Հոդված- Թուրքիայի պատմության մութ էջերի լուսավորման փորձ անողները անկե՞ղծ են արդյոք

«Պարսկական հեղափոխությունը և հայերը»

Հրաչիկ Սիմոնյան«1905-1912 թթ. պարսկական հեղափոխությունը և հայերը»

Ամփոփում

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

Դավիթն այնպես արեց, որ Անին չլինի Բագրատունիների տարածքում։

Տիգրան մեծը շատ բաներ է արել Հայաստանի համար, բայց ամենակարևորը ես մտածում եմ նա է, որ նա մեծացրել է Հայաստանի տարածքը։

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

Սելջուկ թուրքերի ներխուժումը Հայաստան

Անիի անկումը

Բագրատունիների անկումը

Դվինի անկումը

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Հեծանիվ, մետաղադրամներ, ժայռապատկերներ, զենք

Հետաքրքիր փաստեր ակնոցի մասին անհատական նախագիծ

1.Ակնոցները ստեղծվել են շատ հին ժամանակներում, դրանց մասին հիշատակումներ կան մ.թ.ա 1280թ-ի գրառումներում: Հռոմի կայսր Ներոնը ակնոցի փոխարեն օգտագործում էր հատուկ ձևով տաշած ադամանդ:

2. ԱՄՆ-ում անցկացված հարցումները ցույց են տվել, որ կանայք են ավելի շատօգտագործում արևային ակնոցներ:

3. Տղամարդկանց մոտ կարճատեսությունը երկու անգամ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց մոտ:

4. Հին ժամնակներում էսկիմոսներն ակնոցների փոխարեն օգտագործել են փայտից և ոսկորից պատրաստված շրջանակներ:

5. Գրեթե բոլոր սև գույնի հատապտուղները նպաստում են տեսողության լավացմանը: 6. Կոնտակտային լինզաների նախահայրը Լեոնարդո դա Վինչին է:

7. Գիտնականների կարծիքովինդիգո գույնը լավ է անդրադառնում տեսողության վրա, ուստի խորհուրդ է տրվում օրական 20 րոպե նայել այդ գույնին:

8. Վիտամին С-ի ինտենսիվ կիրառությունը նվազեցնում է աչքերի հիվանդությունների հավանականությունը:

9. Ակնոցների արտադրության ծավալով առաջին տեղում Իտալիան է, երկրորդում Չինաստանը:

10. 15-րդ դարում Եվրոպայում ակնոցները ոչ թե տեսողությունը շտկելու, այլ աչքերը փոշուց և քամուց պաշտպանելու համար էին օգտագործվում: Դրանք կոչվում էին «ճանապարհային ակնոցներ»:

11. Դանիայի թռչնաֆաբրիկայում հատուկ ակնոցներ են ստեղծել աքլորների համար: Այս ակնոցները կրելուց հետո աքլորները կարճատես են դառնում և դադարում կռվել միմյանց հետ:

12. Հոգեբանների կարծիքով, մարդիկ ակնոց կրողներին ավելի ինտելետտուալ են համարում:

Design a site like this with WordPress.com
Get started