«Կաղանդի վիպակ» (1895) Երվանդ Օտյան

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը:

Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային: Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր: Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. — “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն: Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ: — Զարմանալի բան, կըսեր ինքնիրեն, Մարկոսյանները չեկան, ինչո՞ւ չեկան, օր մի օրանց իրարմե չէին զատվեր, արդյոք բա՞ն մը անցավ մեջերնին. ահա կառք մը կուգա կոր, տեսնենք անոնք են. չէ, առաջ եկան ու ես չտեսա՞: Եվ Մարկոսյաններուն չի գալը անլուծելի մեծ խնդիր մը կերևնար Սուրբիկին համար, տեսակ մը սևեռուն գաղափար, որ իր միտքը չարչրկեր և ուրկե չէր կրնար ազատիլ: -Բան մը ըլլալու է այս գործին մեջ, կը մտածեր: — Նոր կառք մը կեցած ատեն` “եկան” կը գոչեր, հետո հուսախաբ` “չէ, ուրիշ մարդ է եղեր”: Խրխլիկ տան դուռը բացվեցավ ու ներս մտավ հաճի Համբարձումը, Սուրբիկի էրիկը: Հոգնած, դադրած եկավ սենյակ ու նետվեցավ բազմոցին վրա ջանալով իր ցեխոտ կոշիկները և բանթալոնը հեռու պահել բազմոցեն որ սակայն չէր կրնար ավելի աղտոտիլ: Պողոսիկ, որ անհամբեր կսպասեր հորը գալուն, կասկածով ու վախով լեցուն ձայնով մը հարցուց. -Հայրիկ, պտուղ բերի՞ր: -Չէ, ատ էր պակաս: Պողոսիկ իր ցամաք հացով ապրած կյանքին մեջ առանց պտուղի և անուշեղենի կաղանդներ տեսած էր արդեն` բայց չես գիտեր ինչ մանկական անխորհուրդ հույսով մը կը հուսար թե հայրը պտուղներով պիտի գար իրիկունը: Իր երազը շատ փայլուն, շատ ոսկեզօծ չէր, բայց գոնե քանի մը տեսակ չոր պտուղ ու քանի մը նարինջ կամ խնձոր չըլալիք բաներ չէին երևնար իրեն: Ցերեկը պահ մը, խոսք բացեր էր այս մասին իր մորը, կերպով մը բերան-փնտռտուք մը ըրեր էր, ու թեև մորը պատասխանը բոլորովին հուսահատեցուցիչ եղած էր, սակայն ինք իր փոքրիկ հոգիին խորը հույսի անսպառելի զորություն մը ուներ, որ զինքը մինչև իրիկուն զվարթ ու շենշող պահելու կարող ըլլար: Իր հորը գալուստը թունդ հաներ էր իր սիրտը և երբ սենյակեն ներս մտած էր ան, նախ անոր դեմքը ջանացած էր հարցաքննել, որ շատ հուսատու չէր երևնար: Վերջապես իր ամբողջ զորությունը ժողվելով հարցումը ըրեր էր: Ու հիմա հորը տված պատասխանին վրա հմայաթափ, մինչև իսկ հուսալու անկարողության մատնված, խեղճ տղան անանկ դառնություն մը զգաց, որ չկրցավ անմիջապես լալ: Կամաց կամաց հելծկլտանքը սկսավ սակայն, քիթը արմունկին մեջ առած, անշշուկ լաց մը սեղմուկ, ողորմուկ: Եվ արցունքները, որոնք կարծես իր քայքայալ հույսերուն կտորվանքներն էին, հատիկ հատիկ կիյնային տախտակին վրա: Համբարձում ուզեց մխիթարել իր տղուն, քովը գնաց ու առավ նստեցուց իր ծնկներուն վրա: Պողոսիկը կհեծկլտար միշտ ու կըսեր. “Նայե դիմացի տունը, որչափ պտուղ, շաքար, անուշեղեն առին”: — Անոնք հարուստ են, տղաս: — Դուն ալ թող հարուստ ըլլայիր: — Ի՞նչ ընենք, Աստված ասանկ ուզեր է, ավելի աղեկ է, որ աղքատ ըլլանք, երբ որ մեռնինք` արքայություն կերթանք: Ղազարոսին պատմությունը չիյտե՞ս, կեցիր պատմեմ քեզի: Պողոսիկը լացը դադրեցուցած մտիկ կըներ: — Հարուստ մարդ մը կար, որ ամեն օր փառավոր հագուստներ կը հագներ ու ամեն օր ուրախություն կըներ, և Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար, վերքերով լեցուն, պատռտած լաթեր հագած, որ ան հարուստ մարդուն դրան առջև կը կենար ու անոր սեղանին ավելցուկները երբոր փողոց թափեին, շուներուն հետ մեկտեղ կուտեր զանոնք: Ու երբ որ ան աղքատը մեռավ` հրեշտակները եկան առին ու շիտակ արքայություն տարին զինքը, հոն Աբրահամին գիրկը հանգիստ նստավ: Իսկ հարուստը երբոր մեռավ, սատանաները եկան, իրենց պոչին կապեցին ու դժոխքին մեջ իջեցուցին: Հարուստը հոն կրակներուն մեջ տանջված ատեն տեսավ Ղազարոսը, որ Աբրահամին գիրկը հանգիստ նստեր է և Աբրահամին աղաչեց, որ Ղազարոսը իր մատին ծայրը ջուրը թաթախե ու գա իր լեզուն քիչ մը զովացնե: Աբրահամ ալ անոր ըսավ. “Միտքդ բեր որ դուն քու ապրած ատենդ ամեն աղեկություն կը վայելեիր, իսկ այս խեղճ Ղազարոսը միշտ կը չարչարվեր. հիմա անիկա հոս պետք է վայելե ու դուն հոս տանջվիս”: Տեսա՞ր Աստուծո արդարությունը, տղաս: — Արդար ըլլալու տեղ թող բարի ըլլար, ըսավ Պողոսիկ, թող ամեն մարդ Կաղանդին պտուղ ունենար հոս, ու անդիի աշխարհքն ալ ամեն մարդ արքայություն երթար, ավելի աղեկ չէ՞ր ըլլար:

Առաջադրանք:
1.Ընդգծված հատվածը դարձրու արևելահայերեն:
2.Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
3.Վերլուծիր պատմվածքը:

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Հաստատուն, և մարդկանց համար շատ թանկ կենսական կողմնորոշումը իմաստասերներն անվանել են արժեք։ Դա այն է ինչը շատ կարևոր է, խիստ թանկ է, առանց որի մարդը չի կարող պատկերացնել իր լիարժեք կյանքը։

Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Ինչ-որ մեկի համար կարևոր են նյութական արժեքները՝ բարեկեցություն, հարստություն, կայուն ֆինանսական վիճակ, կարիերա, իշխանություն: Իսկ ուրիշների համար թանկ են հոգեւոր արժեքները՝ ընտանիք, հայրենիք, սեր, ազնվություն, բարություն, ընկերներ և ուրիշ: Ամեն մարդ ինքն է ընտրում իր առաջնահերթությունները

Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:
Այո, մի խոսք կա, որ մենք սկսում ենք գնահատել, երբ կորցնում ենք, յուրաքանչյուր բան գնահատելու համար, կաևոր է գիտելիքը՝ հասկանալու համար դրա դերը մեր կյանքում, կենսափորձը և այլն։

Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

  • Ընկերները
  • Ընտանիքը
  • Սիրելի զբաղմունք
  • Հայրենիքը

Հոկտեմբերի 15-20-ը

Առաջադրանք 1

  Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը
    19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության տակ էր։ Դրա տարածքը հիմնականում ընգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր, որի խանը կոչվում էր սարդար։ Երևանի խանությունը բաժանված էր 15 գավառի՝ մահալի, որի կառավարիչը կոչվում էր միրբոլուք։ Առաձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը։ Ղարաբաղի խանության կենտրոնը Շուշին էր։ Սյունիքի և Արցախի զգալի մասում իրենց ազդեցությունն էին պահպանում հայ մելիքական տները։ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանյան կայսրությունը սկսեց Անդրկովկասյան տարածաշրջանի, այդ թվում Արևելյան Հայաստանը գրավելու իր ծրագրի իրականացումը։
  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները
    1801թ․ Արևելավրացական թագավորությունը կցվեց Ռուսաստանին, որի հետ խաղաղ ճանապարհով Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև Լոռի, Փամբակ, Շամշադին, Իջևան գավառները։ Համոզվելով, որ Անդրկովկասի մնացած մասի խաղաղ նվաճումը հնարավոր չէ, Ռուսաստանը 1804 թ․ պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։ Ռուսները գրավեցին Գանձակի խանությունը և պաշարեցին Երևանի բերդը։ Սակայն ուժեղ դիմադրության հանդիպելով՝ վերադարձան Վրաստան։ 1805թ․ ռուսական բանակն անցավ նոր հարձակման և գրավեց Շիրակը։ 1808թ․ ռուսները 2-րդ անգամ արշավեցին Երևանի, վրա սակայն այս անգամ էլ չհաջողվեց գրավել բերդը։ 1812թ․ Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։ Դրանից օգտվելով՝ պարսիկները ակտիվացրին իրենց գործողությունները Անդրկովկասում։ Ֆրանսիայի ջախջախումից հետո Ռուսաստանը անցավ հարձակման պարսիկների դեմ։ Գահաժառանգ Աբաս֊Միրզան Արցախում և Մեղրիում տեղի ունեցած մարտերում ծանր պարտություն կրեց և 1813թ․ հարկադրված հաշտություն կնքեց։
  • Գյուլիստանի պայմանագիրը
    1813թ․ հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտություն Պարսկաստանի և Ռուսաստանի միջև։ Այս պայմանագրով Իրանը հոգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Զանգեզուրից, Լոռուց և Շամշադինից՝ իր տիրապետության տակ պահելով միայն Երևանի և Նախիջևանի խանությունները։

Առաջադրանք 2

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը

Տանը

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները
    1826թ․ հուլիսին Աբաս֊Միրզայի 60 000-անոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ։ Հուլիսի 26-ին պարսկական զորքերը 47 օր պաշարեցին Շուշիի բերդը։ Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ։ 1826թ․ սեպտոմբերի 3-ին Շամքորի մոտ գենարալ Մադաթովի ջոկատը ջախջախեց պարսկական զորամասը։ Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում Ռուսական զորքերը դուրս շպրտեցին պարսկական բանակին գրավված շրջաններից։ 1827 թ․ գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկեվիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում։ 1827թ․ օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական բանակը պարտություն կրեց։ 1827թ․ սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը այնուհետև պաշարեցին Երևանի բերդը։ 1827թ․ հոկտեմբերի 1-ին առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։
  • Թուրքմենչայի պայմանագիր
    1827թ․ ռուսները գրավեցին Թավրիզը, Խոյը, Սալմաստը, ՈՒրմիան և շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ 1828թ․ փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։ Այդ պայմանագրով Ռուսաստանի գերիշխանության տակ են անցում նաև Երևանի և Նախիջևանի խանությունները, իսկ Պարսկաստնին մնաց Պարսկահայք նահանգը՝ Խոյ և Սալմաստ գավառներով։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց 1 տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատել Ռուսաստանին անցած շրջաններում։
  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/
    Եթե Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանը ուժեղ իշխանություն ուներ Արևելյան Հայաստանում, քանի որ նրան էին պատկանում Երևանի և Նախիջևանի խանությունները, ապա Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանը ընդհանրապես կորցնում է իր իշխանությունը Արևելյան Հայաստանում։
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :
    19-րդ դ․ 1-ի կեսին ռուս֊պարսկական պատերազմներում ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը։ Արցախում, Ղարքիլիսայում, Լոռի֊Փամբակում, Շամշադինում և այլ վայրերում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք մեծապես օգնում էին ռուսական զորքին։ Այս պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանը ազատագրվեց պարսկական տիրապետությունից։ 1828թ․ գարնանը սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը Ռուսաստանի իշխանության տակ անցած Արևելյան Հայաստանում։ Վերաբնակիչները 6 տարով ազատվեցին հարկերից և որոշ դրամական օգնություն ստացան բնակարաններ կառուցելու համար։ Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, ՈՒրմիայի և այլ շրջաններից 40000-42000 բռնագաղթած հայեր կրկին վերադարձան իրենց հայրենի շեները։ Այդ զանգվային վերաբնակեցման շնորհիվ վերականգնվեց Արևելյան Հայաստանի հայկական ժողովրդագրական պատկերը։

Чашки кофе

Дополнительное задание : расскажите о какой — нибудь притче, которая вас чему-то научила, преподала урок.

Группа выпускников престижного вуза, успешных, сделавших замечательную карьеру, пришли в гости к своему старому профессору. Во время визита разговор зашёл о работе: выпускники жаловались на многочисленные трудности и жизненные проблемы. Предложив своим гостям кофе, профессор пошёл на кухню и вернулся с кофейником и подносом, уставленным самыми разными чашками: фарфоровыми, стеклянными, пластиковыми, хрустальными. Одни были простые, другие дорогие. Когда выпускники разобрали чашки, профессор сказал: — Обратите внимание, что все красивые чашки разобрали, тогда как простые и дешёвые остались. И хотя это нормально для вас — хотеть только лучшее для себя, но это и есть источник ваших проблем и стрессов. Поймите, что чашка сама по себе не делает кофе лучше. Чаще всего она просто дороже, но иногда даже скрывает то, что мы пьём. В действительности, всё, что вы хотели, было просто кофе, а не чашка. Но вы сознательно выбрали лучшие чашки, а затем разглядывали, кому какая чашка досталась. А теперь подумайте: жизнь — это кофе, а работа, деньги, положение, общество — это чашки. Это всего лишь инструменты для поддержания и содержания жизни. То, какую чашку мы имеем, не определяет и не меняет качества нашей жизни. Иногда, концентрируясь только на чашке, мы забываем насладиться вкусом самого кофе. Наиболее счастливые люди — это не те, которые имеют всё лучшее, но те, которые извлекают всё лучшее из того, что имеют.

Остальные красивые притчи можно прочесть на сайте: https://elims.org.ua/pritchi/chashki-kofe/

Սեպտեմբերի 18-24-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

«Զինված պայքարը Արցախում և Սյունիքում»

Համեմատել Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

Առաջադրանք 2

Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80 թվականներին

Փոքրիկ ուսումնասիրություն/մեկ էջի սահմանում/

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:
  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:
  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

Աղբյուրներ՝  Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը: Խամսայի մելիքությունների ստեղծումը

Խամսայի մելիքություններ

Եգանի և Նադիր շահի ռազմավարական համագործակցությունը

Русский

12. Допишите окончания прилагательных.

1. Стеклянный букетик лежал на столе.
2. Старая ворона сидела на ветке.
3. Наступили длинные и холодные дни.
4. По радио звучала весёлая музыка.
5. Маленький воробей клевал зерно.
6. У моей мамы лисья шуба.
7. Лавровый венок вручили молодому художнику.
8. Воробьиное крыло было сломано.

9. Спишите, вставляя, где нужно, пропущенные буквы.

Башенный кран, каменный дом, стеклянный букетик, серебряные серёжки, кожаный портфель, оловянная ложка, юные спортсмены, зелёные листья, вороний клюв, мыший писк, старинные часы, струнный оркестр, утренняя звезда, экскурсионный автобус, деревянный ящик.

Պարապմունք 54.

1.Ի՞նչ է շրջանը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով
Շրջանագծով սահմանափակված մասը կոչվում է շրջան



2. Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։
2 անգամ

3. Ուղիղը հատում է О կենտրոնով շրջանագիծը A և B կետերում։ Ո՞ր կետերով պետք է  անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով։
Տրամագծով



4. Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։
շրջանագծի վրա

5. Գծել մի շրջանագիծ և նրա վրա նշել երեք կետ։ Յուրաքանչյուր կետով տանել շառավիղ։

6. Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը, ցույց տուր GEOGEBRA ծրագրով։

ոչ


7.Գծիր շրջանագիծ, ապա գծիր երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը՝ շրջանագծի հետ ունենա մեկ ընդհանուր կետ, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։


8. А և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա։ О- ն շրջանագծի կենտրոնն է։ Համեմատեք OA և OB հատվածները։

AO=OB


9. A կետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից 7 է, իսկ շրջանագծի շառավիղը 6: Գտնվում է արդյո՞ք А կետը շրջանագծի վրա։
ոչ

10. А և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, О- ն շրջանագծի կենտրոնն է։ Ինչպիսի՞սն է АОB եռանկյունը։Ցույց տուր GEOGEBRA ծրագրով։
հավասարասրուն, հավասարակող և ուղղանկյուն եռանկյուն

Կրակի  առասպելը: Վլադիմիր Հուլպաչ

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառերը կոչվում են շաղկապներ։ Հա-
մեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝
համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են
շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստո-
րադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են
գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա, այլապես, ըստ որում, ընդ որում և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, թե,  որովհետև, քանզի, մինչև որ, մինչդեռ,եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ, ուրեմն, ուստի, հետևաբար, հետևապես, այնուամենայնիվ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները: Օրինակ՝  Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապներ: Օրինակ՝ Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները: Օրինակ՝ Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Առաջադրանքներ:
 1. Ընդգծել շաղկապները։
Եթե, իսկույն, այնտեղ, բայցև, մյուս, բոլոր, թեևսակայնորովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզինաև, բացի, քանի որ։

 2։.Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Եթե քամի լինի, պատուհանը կփակես։
ՈՒրիշ ճանապարհով գնա, որպեսզի խցանման մեջ չնկնես։
Նա գնաց տուն, որովհետև արդեն ուշ էր։
Նա ուզում էր գնումներ կատարել, սակայն խանութը փակ էր։
Նա սովորում տասներորդ դասարանում, իսկ նրա քույրը՝ վեցերորդ

3.Կետադրել նախադասությունները և ընդգծել շաղկապները:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին,  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային,  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ,  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: 
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Պարապմունք 59

Առաջադրանքներ գրքից՝ 453, 454, 455, էջ՝ 141
453. y=2x
ա)

x01-13-4
y0c-26-8

բ)
x=3 y=6
x=5 y=10
x=-3 y=-6
x=-4 y=-8

գ)
y=8 x=4
y=4 x=2
y=-2 x=-1
y=1 x=0,5

454.
ա)
y=3x
x1=1 y1=3
x2=-2 y2=-6

բ)
y1=6 x1=2
y2=-12 x2=-4

455.
ա) k=2
բ) k=-4
գ) k=-5
դ) K=-4

Design a site like this with WordPress.com
Get started